211652_close_icon
views-count6091 դիտում article-date 22:56 22-02-2017

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու դահլիճում կազմակերպվել էր միջոցառում ` նվիրված Արտավազդ Փելեշյանի ծննդյան 79-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու դահլիճում փետրվարի 22-ին կազմակերպվել էր միջոցառում ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, կինոռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 79-ամյակին: Միջոցառումը 《Դրոշմման ժամանակը . Արտավազդ Փելեշյան 》 խորագրով էր: Ներկայացվեց հայտնի կինոռեժիսորի կյանքն ու գործունեությունը , հնչեցին շնորհավորական խոսքեր , ցուցադրվեց 《ՕրդՖիլմ》կինոստուդիայի կողմից նկարահանված 《Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան》ֆիլմը : Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող, Մովսես Խորենացի մեդալակիր, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն, Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր Ջիվան Սարգսյանը: Միջոցառումը կազմակերպել էր Արտավազդ Փելեշյանի ազգակից Գոռ Փելեշյանը, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ է , որ ինքը Փելեշյանի ազգակիցն է և կարևորեց , որ ներկաներն ու ժամանակակիցները գնահատեն և արժևորեն նրա գործերը : Անխոս, բայց պերճախոս փելեշյանական կինոն` բնության իր ձայներով, կյանքի աղմուկներով , սրտի բաբախյունով ավելին է ասում, քան բազում խոսքեր .. : Նկարիչ, երաժիշտ, թե` բանաստեղծ , յուրաքանչյուրն իր ոլորտինն է համարում Փելեշյանի արվեստը: ՀՀ մշակույթի նախարարությունը հատկացրել էր Արտավազդ Փելեշյանի 《Դրոշմման ժամանակը》երկհատոր գրքի օրինակներ : Կրտսեր Փելեշյանը իր շնորհակալական խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցության կարևորությունը , նաև շնորհակալություն հայտնեց Վանաձորի քաղաքապեարանին և մշակույթի բաժնին ակտիվ համագործակցելու համար: Լուսանկարները` Վաղինակ Փելեշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր