211652_close_icon
views-count32869 դիտում article-date 22:49 22-02-2017

Դատարանը կողոպուտ կատարելու կասկածանքով կալանավորել է 22-ամյա երիտասարդին. կասկածյալի հարազատները պնդում են հակառակը

Երեկ՝ փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մոլդովական 29/5 շենքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Աճեմյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը և Գ. Աճեմյանը, ով կասկածվում է 2015թ.-ի դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 69-ամյա Սարգիս Սարգսյանի նկատմամբ կողոպուտի փորձ կատարելու մեջ: Վերջինս այդ օրը 2 հոգու հետ մտել են Մոլդովական փողոցի 14 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ Ս. Սարգսյանի տուն ու բռնություն կիրառել նրա նկատմամբ, կապել նրան, սակայն երբ նկատել են, որ մարդ է գալիս նշված տուն՝ իրենց կամքից անկախ հանցագործությունը ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս կասկածյալ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Աճեմյանի ընտանիքի անդամները հերքում են տեղի ունեցածին Գ. Աճեմյանի մասնակցությունը և պնդում են, որ այս ամենը սարքած է, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել առերեսում և տուժածը ճանաչել է Գ. Աճեմյանին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր