211652_close_icon
views-count49897 դիտում article-date 19:44 22-02-2017

2016թ.-ին Հայաստանի «Տարվա քննիչ» ճանաչված ավագ քննիչի կյանքը ժամանակին փրկել են բժիշկները, երբ նա դանակահարվել էր Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2016 թ.-ի «Տարվա քննիչ» ճանաչված Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանին հանձնեց խորհրդանշանական մրցանակը, այնուհետև քննչական կոմիտեի նախագահի հրամանով «Տարվա քննիչ» ճանաչված Ս. Մանուկյանին հանձնվեց քննչական ծառայության կապիտանի ուսադիրներ: Այն, որ Հայաստանում կան բազմաթիվ մասնագիտություններ, որոնք համարվում են ռիսկային, դա գաղտնիք չէ: Այդպիսի մասնագիտություններից է նաև քննիչի մասնագիտությունը: Այսօր քննչական ապարատում ծառայում են բազմաթիվ քննիչներ, ովքեր ցուցաբերում են մարդկային բարձր հատկանիշներ, որոնց կատարած քննչական գործողությունների, այդ թվում՝ տեղազննությունների, առերեսումների արդյունքում ի հայտ են գալիս իրական հանցագործներ: Անգամ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կեղծ վկաների ցուցմունքներով անհիմն մեղադրվել են մարդիկ և այդ մարդկային հատկություն ունեցող և իրենց գործին նվիրված քննիչների շնորհիվ իրականությունը ջրի երես է դուրս ելել / նմանատիպ դեպքերի բազմիցս անդրադարձել է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը/: 2016թ.- «Տարվա քննիչ» ճանաչված Ս. Մանուկյանը երիտասարդ տարիքին իր ավագ ընկերների շրջապատում համարվում է բանիմաց ու գործին նվիրված քննիչ: Նա անգամ 2015թ.-ին հարձակման է ենթարկվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ով դանակահարված վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ փրկել երիտասարդ քննիչի կյանքը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/28/60589/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Մանուկյանը դիմել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 25-ամյա Վահան Արթուրի Այվազյանի նկատմամբ: Վ. Այվազյանը կասկածվում էր հուլիսի 18-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանին դանակահարելու մեջ: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և Վ. Այվազյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքներ էին կատարում նաև ոստիկանությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր