211652_close_icon
views-count5862 դիտում article-date 19:47 22-02-2017

Մարտի վերջերից վրացիները Եվրոպա կայցելեն առանց վիզայի

Մարտի վերջերից Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Եվրամիության երկրներ: Բրյուսելում Եվրամիության երկրների դեսպաններն այսօր հավանություն տվեցին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացմանը: Եվրամիության դեսպանների որոշումը կարևոր քայլ է համարվում Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար: Փետրվարի 28-ին Եվրամիության դեսպանները քննարկելու են նաև Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Ակնկալվում է, որ ուկրաինացիները ազատորեն կկարողանան այցելել Եվրոպա հունիսից:

Նմանատիպ նյութեր