211652_close_icon
views-count3397 դիտում article-date 18:34 22-02-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա. Լավրով

Եթե մենք իսկապես հանձնառու ենք փոխադարձ ընդունելի լուծում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, իմ խորը համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ համանախագահների եռյակի առաջատար դերի օգտին բազմիցս հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ բոլոր անդամները: «Համանախագահներն անգործության մատնված չեն: Համանախագահները պարբերաբար տարածվում են եռակողմ փաստաթղթեր ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր, որտեղ արտահայտվում են բանակցային գործընթացի արագացման և ակտիվացման օգտին: Վերջին նման փաստաթուղթն ընդունվել է օրերս Մյունխենի համաժողովի շրջանակներում: Այդ փաստաթղթերը բաց և առանց երկիմաստության նշում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և այն սկզբունքներին համահունչ աշխատելու անհրաժեշտության մասին, որոնք համանախագահների աջակցությամբ կողմերը համաձայնեցրել են»,- ասել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր