211652_close_icon
views-count1286 դիտում article-date 17:20 22-02-2017

Ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը: [/color] Տիգրանաշենի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** [b]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b] Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր