211652_close_icon
views-count7849 դիտում article-date 17:08 22-02-2017

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ֆրանսիա է ժամանել

«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Ֆրանսիա, որտեղ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի «Սենտ Էտյենին»: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ֆրանսիա է տարել 20 ֆուտբոլիստի: [b]Դարպասապահներ. [/b]Դե Խեա, Օ'Հարա, Ռոմերո [b]Պաշտպաններ. [/b]Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսա, Ռոխո, Սմոլինգ, Վալենսիա, Յանգ [b]Կիսապաշտպաններ.[/b] Կարիկ, Ֆելայինի, Մատա, Մխիթարյան, Պոգբա, Լինգարդ, Շվայնշտայգեր [b]Հարձակվողներ.[/b] Իբրահիմովիչ, Մարսիալ, Ռեշֆորդ Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 21:00-ին: Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով:

Նմանատիպ նյութեր