211652_close_icon
views-count3842 դիտում article-date 15:43 22-02-2017

FIDE Grand Prix. Վաշիեր-Լագրավ-Արոնյան. ուղիղ միացում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլի 4-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում է առաջատարի` ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ: Նշենք, որ 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր Ռուսաստանի չեմպիոն Ալեքսանդր Ռևազանցևը: 29 քայլ տևած պարտիան ավարտվեց հաշտությամբ: 4-րդ տուրի 9 պարտիաներից միայն երկուսն ունեցան հաղթական ավարտ. Շահրիյար Մամեդյարովը հաղթեց Մայքլս Ադամսին, իսկ Լի Չաոն ուժեղ գտնվեց Եվգենի Տոմաշևսկուց: 4 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: 3-րդ հորիզոնականում ընթացող Հիկարու Նակամուրան իր ակտիվում ունի 2.5 միավոր: Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր