211652_close_icon
views-count1241 դիտում article-date 16:30 22-02-2017

Վահան Մարտիրոսյանի նախագահությամբ անցկացվեց ՁԻՀ (EIF) հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` նախարար Վահան Մարտիրոսյանի նախագահությամբ: Խորհրդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախորդ տարվա գործունեության ամփոփ արդյունքները` ընդգծելով, որ անցած տարվա ընթացքում բավական բարձր ցուցանիշներ են գրանցել։ Օրենսդրական փոփոխությունների համատեքստում մի շարք խմբագրական փոփոխություններ անելուց հետո հաստատվեց խորհրդի կանոնադրությունը: Քննարկվեց ներկայացված թեկնածուներին` որպես «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ նշանակելու հարցը, հաստատվեց խորհրդի համալրված կազմը: Խորհրդի անդամները քննարկեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հիմնադրամի կողմից ՎՏԿ ծրագրի իրականացման ապահովման հարցը։ Նիստի ընթացքում քննարկվեցին նաև հիմնադրամի առաջիկա ծրագրերը։

Նմանատիպ նյութեր