211652_close_icon
views-count3744 դիտում article-date 15:10 22-02-2017

Ստամբուլի ահաբեկչության կազակերպիչները դատապարտվել են 3342 տարվա ազատազրկման

Թուրքիայում դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչական պայթյունների կազմակերպիչների ու դրանց մասնակցություն ունեցած քաղաքացիների նկատմամբ, հաղորդում է Milliyet-ը։ Դատարանը 46 մեղադրյալի դատապարտել է 3342 տարվա ազատազրկման։ Հիեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին։ Օդանավակայանի ավտոկայանատեղիի մի քանի մասերում միանգամից մի քանի պայթյուններ էին որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ, ավելի քան 200 հոգի ստացել մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր