211652_close_icon
views-count4046 դիտում article-date 12:42 22-02-2017

Թեհրանում գազատարի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ

Թեհրանում երեկ՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած գազատարի պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, մարմնական վնասվածքներ են ստացել 6 հոգի; Այդ մասին հայտնում է Fars գործակալությունը։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասել է 3 շենք։ Թեհրանի ԱԻ նախարարության ներկայացուցիչ Հուսեին Աբբասիի խոսքով՝ փլուզված շենքերի տակ դեռևս բնակիչներ կան, որոնց փրկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։

Նմանատիպ նյութեր