211652_close_icon
views-count1572 դիտում article-date 15:57 22-02-2017

ՀՀ ԱԻՆ-ը շարունակում է կրթական համակարգում անվտանգության մշակույթի ձևավորման քաղաքականությունը

Օրերս ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն այցելել են կրթական ծրագրի առցանց հարթակ՝ Dasaran.am: Համաձայն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականի՝ համագործակցել Dasaran-ի հետ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող և ուսուցանող էլեկտրոնային նյութեր ու խաղ մշակելու նպատակով, կրթական ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկվեցին հնարավոր համագործակցության եզրերը, որոնք ուղղված կլինեն դպրոցների ուսուցչական անձնակազմի և աշակերտների շրջանում անվտանգության մշակույթի, արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների ձևավորմանն ու ամրապնդմանը: Կրթական կենտրոնում կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում նախարարության ներկայացուցիչները ծանոթացան Dasaran-ի գործունեությանը, ծրագրի տրամադրած կրթական հարթակին և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Ունենալով առաջնային նպատակ՝ կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից, տրամադրել այլընտրանքային ուսուցման հնարավորություն, հեռահաղորդակցման անվտանգ հարթակ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ աշակերտների համար, Dasaran-ին այսուհետ կաջակցի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների, կարողությունների, հմտությունների և մտածողության ձևավորման ու զարգացման նպատակով:

Նմանատիպ նյութեր