211652_close_icon
views-count21029 դիտում article-date 12:16 22-02-2017

Վիգեն Սարգսյանը նշել է, թե որ դեպքում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» համակարգերը

Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները կիրառելու մասին որոշում կկայացնի՝ կախված իրավիճակից; Այդ մասին [url=https://ria.ru/world/20170222/1488563027.html]Ria Novosti[/url]-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ես կարող եմ ցույց տալ ձեզ ալգորիթմը։ Այդ սպառազինության նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի հարված հասցնել երկրի ենթակառուցվածքներին։ Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման մասին որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացման հետ։ Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք այն՝ որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի։ Դա, առաջին հերթին, զսպման զենք է; Լրիվ ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, սակայն սկզբունքայնորեն՝ իր գաղափարախոսությամբ, հնարավորություններով, դա այնպիսի մի զենք է, որով պետք է ցանկացած տաք գլուխ սառեցնել»,-ընդգծել է Վ. Սարգսյանը։ Հիշեցնենք, որ «Իսկանդեր» համակարգերն առաջին անգամցուցադրվեցին 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Նմանատիպ նյութեր