211652_close_icon
views-count2261 դիտում article-date 13:34 22-02-2017

Կիմ Չեն Նամի սպանության գործում նոր կասկածյալներ են հայտնվել. հետաքննություն

Մալազիական իշխանությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության գործում նաև կասկածում են հյուսիսկորեացի դիվանագետի և հյուսիսկորեական ավիաընկերության մի աշխատակցի, հայտնում է BBC-ն։ «Մենք գրել ենք Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանին, որպեզի նա թույլ տա նրանց երկուսին հարցաքննել։ Հույս ունենք, որ կորեական դեսպանատունը կհամագործակցի և արագ թույլտվություն կտա։ Հակառակ դեպքում մենք նրանց կկանչենք»,-հայտարարել է Մալայիզայի ազգային ոստիկանության ղեկավար Խալիդ Աբու Բաքարը։ Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվում են երկու կանայք, որոնց ձերբակալել են Ինդոնեզիայի և Վիետնամի անձնագրերով։

Նմանատիպ նյութեր