211652_close_icon
views-count3503 դիտում article-date 13:47 22-02-2017

Իրանը ամենայն հավանականությամբ 1.5 մլն բարել նավթ կվաճառի Ռուսաստանին

Իրանը ծրագրում է համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ՝ օրական 100.000 բարել նավթ վաճառելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը։ «Երեքշաբթի Իրանը հայտարարեց, որ առաջիկա 15 օրերի ընթացքում կսկսի օրական 100 հազար բարել նավթ վաճառել Ռուսաստանն, իսկ գումարի կեսը կստանա ապրանքների ու սպասարկումների տեսքով»,-գրում է գործակալությունը։ Իրանի նավթի նախարար Զանգանեն Թեհրանում ծրագիրը ներկայացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին։ «Իհարկե, մենք պատրաստ էինք այսօրևեթ նման համաձայնագիր ստորագրել, սակայն մեր ռուս գործընկերը շատ էր շտապում ու պետք է մեկներ օդանավակայան»,-ասել է իրանցի նախարարը։

Նմանատիպ նյութեր