211652_close_icon
views-count1981 դիտում article-date 13:08 22-02-2017

Հարկադիր կատարման ծառայությունում կադրային նշանակումներ են կատարվել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին: Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին: Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Գևորգ Տեր-Ղազարյանը փոխադրման կարգով նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր