211652_close_icon
views-count1568 դիտում article-date 12:29 22-02-2017

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.26 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմե 54.48 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.46 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 56,85 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր