211652_close_icon
views-count2557 դիտում article-date 12:55 22-02-2017

ԱՄՆ-ում խստացվել է անօրինական ներգաղթյալների արտաքսման կանոնակարգը

ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիան նոր ու ավելի կոշտ կանոններ է հաստատել անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն։ Կայքը նշում է, որ այսկերպ ամերիկյան իշխանությունները փորձում են ավելացնել արտաքսվողների թիվը։ Առաջին հերթին, նոր միջոցառումներն ուղղված են այն ներգաղթյալներին, ովքեր օրենք են խախտել կամ հանցանքներ կատարել, ինչպես նաև նրանց, ովքեր սպառնալիք են հանդիսանում երկրի անվտանգության համար և նրանց, ովքեր վերջերս են անօրինականորեն հայտնվել ԱՄՆ-ի տարածքում։ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է այն անօրինական ներգաղթյալների ցուցակը, ովքեր ենթակա են երկրից արտաքսման։ Այդուհանդերձ, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ նոր միջոցառումներ չեն հանգեցնի զանգվածային արտաքսման, սակայն իրավապահ մարմիններին ավելի շատ լիազորութուններ կընձեռնեն՝ օգնելու համար պահպանել գործող օրենքները։

Նմանատիպ նյութեր