211652_close_icon
views-count11405 դիտում article-date 01:54 22-02-2017

Չեմպիոնների լիգա. 14 գոլ` 2 խաղում, ֆանտաստիկ թրիլեր Մանչեսթերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ հանդիպում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում` «Մանչեսթեր Սիթիի» և «Մոնակոյի» միջև: Իր սյուժեով, զարգացումներով, դրամատիկ իրադարձություններով այս հանդիպումը կարելի է դասել վերջին տարիների լավագույնների շարքին: Ամեն ինչ տեղի ունեցավ այս խաղում: Հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթին», «Մոնակոն» այնուհետև կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել, Ֆալկաոն չիրացրեց 11 մետրանոց հարվածը, «Սիթին» հավասարեցրեց հաշիվը, Ֆալկաոն նորից թիմին առաջ մղեց` 2:3: Դրանից հետո «Մանչեսթեր Սիթին» իր մեջ ուժ գտավ բեկում մտցնել խաղում և 3 անգամ գրավել Սուբաշիչի պաշտպանած դարպասը և հաղթել 5:3 հաշվով. փառահեղ ֆուտբոլ և այս դիմակայությունում դեռ ամեն ինչ ավարտված չէ: Պակաս դիտարժան չէր նաև Լևերկուզենում կայացած խաղը` «Բայերի» և «Ատլետիկոյի» միջև: Այստեղ էլ 6 գոլ գրանցվեց. ավելի ուժեղ գտնվեցին մադրիդցիները, որոնք հաղթեցին 4:2 հաշվով և գործնականում լուծեցին այս դիմակայության ընդհանուր ելքը: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 15-ին: [b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ [/b] «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 5:3 Ռահիմ Ստերլինգ, 26, Սերխիո Ագուերո, 58, 71, Ջոն Սթունզ, 77, Լերոյ Սանե, 82 - Ռադամել Ֆալկաո, 32, 61, Կիլիան Մբապե, 40 «Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2:4 Քարիմ Բելարաբի, 48, Ստեֆան Սավիչ, 67, ինքնագոլ - Սաուլ, 17, Անտուան Գրիզման, 25, Քևին Գամեյրո, 58, 11մ, Ֆերնանդո Տորես, 86
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր