211652_close_icon
views-count3249 դիտում article-date 23:11 21-02-2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը: [color=#CC0000]Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում առկա է մառախուղ: [/color] ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ [color=#CC0000]Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:[/color]

Նմանատիպ նյութեր