211652_close_icon
views-count4965 դիտում article-date 22:23 21-02-2017

Զինեդին Զիդան. Հասկանում եմ, թե ինչու է Իսկոն այդպես խոսել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իսկոյի ապագան: Նշենք, որ Իսկոն դժգոհ է «Ռեալում» իր դրությունից և մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին է խոսել: «Ես հասկանում եմ, թե ինչու է Իսկոն իր ապագայի մասին խոսել: Բայց նա գիտի, որ ես գնահատում եմ նրան և հույս եմ դնում նրա վրա: Պեպեի վերաբերյալ նշեմ, որ նա մեր համար կարևոր խաղացող է և միշտ ուժերը թողնում է խաղադաշտում: Ես նրա վրա հույս ունեմ մինչև մրցաշրջանի ավարտը: Դրանից հետո չգիտեմ, թե նրա պայմանագրի շուրջ իրավիճակը ինչ ընթացք կունենա: Ինչ վերաբերում է Խամեսին, ապա ես գոհ եմ նրանից: Նրանցի, թե ինչպես է իրեն դրսևորում խաղադաշտում, և թե ինչպես է ասում, որ ցանկանում է մնալ «Ռեալում», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր