211652_close_icon
views-count2591 դիտում article-date 22:49 21-02-2017

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով՝ Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: Ֆրանսիայից տեսակապով միացել էին Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը, ՀՄԸՄ կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, մարզիկներ, ուսուցիչներ, հայկական ռադիոյի և համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և շնորհավորեց Մայրենիի տոնի առթիվ: Նախարարը կարևորեց նաև հայոց լեզվի պահպանման խնդիրը՝ որպես համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն, և առանձնացրեց հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Սփյուռքի նախարարը հատկապես կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կառույցների գործունեության մեջ, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցույթունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Նա մասնավորապես նշեց. «Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը:Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը: Ամենակարևորը Արցախի միջազգային ճանաչման խնդիրն է»: Ելույթ ունեցան ՀՄԸՄ կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Նանսիի հայկական դպրոցի ուսուցչուհիները, ռադիոյի հայկական ժամի լրագրողը: Նանսիի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը շնորհակալություն հայտնեց տեսակապի համար, ներկայացրեց համայնքի խնդիրները, հպարտությամբ նշեց ՀՄԸՄ մասնաճյուղի գործունեության և մարզիկների հաջողությունների մասին: Նա հույս հայտնեց, որ տեսակապը նախարարության հետ շարունակական կլինի և համայնքն առավել ներգրավված կլինի նախարարության ծրագրերում: Քննարկվեցին նաև համայնքային խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Նմանատիպ նյութեր