211652_close_icon
views-count3724 դիտում article-date 19:46 21-02-2017

Մարին Լե Պենը Բեյրութում ցուցադրաբար հրաժարվել է գլխաշոր կրել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը Բեյրութում ցուցադրաբար հրաժարվել է գլխաշոր կրել և չեղարկել է Լիբանանի գլխավոր մուֆթի Աբդուլ Լաթիֆի հետ հանդիպումը, հայտնում է [url=http://www.lefigaro.fr/elections/presidentielles/2017/02/21/35003-20170221ARTFIG00119-marine-le-pen-refuse-de-porter-le-voile-a-beyrouth.php]lefigaro[/url]-ն: «Նույնիսկ ամենաբարձրաստիճան սուննիները չեն ստիպի ինձ գլխաշոր կրել: Դրանում որևէ անհրաժեշտություն չկա, բայց եթե ձեզ համար դժվար չէ, փոխանցեք իմ հարգանքները Աբդուլ Լաթիդին և ասեք, որ ես չեմ պատրաստվում գլուխս ծածկել», - ասել է Լե Պենը: Լիբանանի գլխավոր մուֆթիի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման մանրամասներին Լե Պենը նախօրոք տեղյակ է եղել՝ այդ թվում գլխաշոր կրելու անհրաժեշտության մասին: Նախօրեին Բեյրութ ժամանած Մարին Լե Պենը այսօր հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Նմանատիպ նյութեր