211652_close_icon
views-count2173 դիտում article-date 22:28 21-02-2017

Շարունակվում է սիրիահայերի աջակցության ծրագիրը

Շարունակվում է 2016 թ-ի օգոստոսին ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի մեկնարկած սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագիրը: Այն իրականացվում է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) ֆինանսավորմամբ և ACT հայաստանյան ֆորումի անդամների՝ ԷԿԼՕՖ հիմնադրամի և UMCOR հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ: Ներկայում 57 սիրահայ կանայք և երիտասարդներ մասնագիտական և լեզվի դասընթացների են մասնակցում ռուսերեն և անգլերեն, վարսահարդարման, տորթերի և սեղանի ձևավորման, գեղահարդարների և մատնահարդարների, ինչպես նաև` հագուստի մոդելավորման 11 խմբերում: «Հալեպ» ՀԲՀԿ-ի Արևիկ կենտրոնում ամեն շաբաթ օր 1-2- ը և 2-3- ը փորձառու հոգեբանն իրականացնում է հանդիպումներ մեծահասակների և երեխաների հետ, ի նպաստ շահառուների բարոյահոգեբանական և նոր հասարակությունում ինտեգրման  խնդիրների լուծմանը: Նոյեմբերի 20-ին «Հալեպ» ՀԲՀԿ-ի աջակցությամբ Երևանի Արտ Հաուս ուսումնական կենտրոնում իրականացվեց ծրագրի կողմնորոշման հանդիպումը սիրիահայերի և կենտրոնի փորձառու մասնագետների մասնակցությամբ: Սիրիահայերի աջակցության ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների և կանանց ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, դասընթացների, գործնական աշխատանքների ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով աջակցել նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը:  Նկարները հասանելի են հետևյալ [url=http://www.roundtable-act.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/item/345-syrian-armenians-integration-roundtable-armenia]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր