211652_close_icon
views-count3730 դիտում article-date 15:04 21-02-2017

FIDE Grand Prix. Արոնյան-Ռյազանցև. ուղիղ միացում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլի 4-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նշենք, որ մրցաշարի երրորդ տուրում սև խաղաքարերով կարճատև պայքարից հետո հաշտություն էր կնքել Ալեքսանդր Գրիշչուկի: 3-րդ տուրի 9 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ. Հիկարու Նակամուրան առավելության հասավ Ռիչարդ Ռապորտի նկատմամբ: 3 տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր: 3 շախմատիստ` Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսն ու Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 2-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը: Արոնյան-Ռյազանցև պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր