211652_close_icon
views-count2948 դիտում article-date 13:16 21-02-2017

Կարող ենք արձանագրել, որ Արցախի Սահմանադրության նախագիծն ընդունվել է. Սրբուհի Արզումանյան

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր՝ փետրվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանրաքվեի նախնական արդյունքները: Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումը կարվի օրվա վերջին, իսկ վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին: «Արցախի ժողովրդի հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.5 տոկոս, ընտրողների մեջ 69540 քաղաքացի «Կողմ» է քվեարկել, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 87.6 տոկոսը: 7686 քաղաքացի «Դեմ» է քվեարկել, որը կազմում է ընտրողների 9.7 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ: Կարող ենք արձանագրել, որ հանրաքվեն կայացած է, և հանրաքվեի դրված հարցը համարվում է ընդունված, այսինքն, Արցախի հանրապետության Սահմանադրության նախագիծն ընդունվել է»,- ասել է Ս. Արզումանյանը։

Նմանատիպ նյութեր