211652_close_icon
views-count2548 դիտում article-date 13:42 21-02-2017

Արցախի նախագահն ընդունել է Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՀ-ից ժամանած դիտորդներին, ընդգծելով, որ Մայր Հայաստանի քաղաքական, գիտավերլուծական, հասարակական, տեղեկատվական շրջանակների ներկայացուցիչներն Արցախի բոլոր ընտրություններում իրականացնում են դիտորդական առաքելություն՝ բարձր գնահատելով նրանց անաչառ եւ արհեստավարժ պահվածքը: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը, ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նմանատիպ նյութեր