211652_close_icon
views-count9538 դիտում article-date 10:55 21-02-2017

Մեզ ազատեք ամենօրյա սպառնալիքից. ճնշումներից բողոքում են դպրոցների տնօրենները. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երեկ «ՉԻ» խմբագրություն են դիմել Արարատի մարզի խոշորագույն դպրոցների տնօրեններ, որոնք ահազանգում են իրենց նկատմամբ արձանագրվող ճնշումների մասին։ «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Արարատի մարզի, ինչպես նաև ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարները մշտապես անհանգստացնում են մեզ պահանջելով ներգրավվել նախընտրական պայքարին դպրոցներում անցկացնենք արշավ իրենց նախընտրած թեկնածուների օգտին։ Այս հանգամանքը մեզ խիստ անհանցստացնում է, քանի որ դրա պատճառով մեր ղեկավարած կրթօջախներում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Մի քանի անգամ փորձել ենք հրաժարվել Ալիկ Սարգսյանի ու Արամայիս Գրիգորյանի հանձնարարականներից, բացատրել ենք, որ չենք կարող խառնվել այդ հակամարտությանը, և դպրոցի կոլեկտիվին ու ծնողներին կողմ դարձնել։ Դա արգելվում է և օրենքով, և բացի այդ էլ դրա բարոյական իրավունքը մենք չունենք»։ Նամակի վերջում տնօրեններն արձանագրում են. «Խնդրում ու ակնկալում ենք, որ դուք մեր անհանգստությունը բարձրաձայնելով տեղ հասցնեք ՀՀ վարչապետին և ԿԳ նախարարին։ Հուսանք համապատասխան միջամտություն կլինի, և մենք էլ կազատվենք ամենօրյա սպառնալիքներից»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր