211652_close_icon
views-count5201 դիտում article-date 10:44 21-02-2017

Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար։ Օրերս Տարոն Մարգարյանի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանը Ներսիսյան փողոցում գտնվող վրացական ռեստորանում Ռոբերտ Սարգսյանի համար աշխատող երկու շտաբի պետերի ու ևս 15 պատասխանատուների հետ քեֆ է կազմակերպել, որին ընթացքում միացել է նաև Տարոնի պրոտեժեն` Ռոբերտ Սարգսյանը: Ըստ ականատեսների, նախընտրական «ռազմավարության» քննարկումն այնքան բուռն ու թեժ է ստացվել, որ մի երկու բաժակից հետո քեֆը վերածվել է ծեծկռտուքի: Թիմակիցները մի լավ ծեծել են իրար, պահպանել են հայկական ավանդական ծեծի բոլոր կանոնները` միմյանց դեմ թուր ճոճելու և սուսերով պարի տեսքով: Հիշեցնենք, որ Տարոնի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Քոթանջյանը նախկինում ևս հայտնվել է նման միջադեպերի մեջ: Մասնավորապես, 2009-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նրան հենց իր կաբինետում ծեծել էին Ծառուկյանի թիմակիցները: Ինչպես ասում են` «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր