211652_close_icon
views-count2169 դիտում article-date 10:40 21-02-2017

12 տարի նախագահների ու վարչապետների միջև անառողջ մրցակցություն է ընթացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է»: Ս. Սարգսյանը նաև ասել է, թե 2018-ից հետո հանրապետության վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են լինելու, «քան այն, ինչ կիսանախագահական համակարգում վերապահված է այսօրվա նախագահին»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ առնվազն 2005թ. հետո, երբ փոխվեց Սահմանադրությունն ու անցում կատարեցինք կիսանախագահական համակարգի, նախագահների ու վարչապետների միջև ընթացել է անառողջ մրցակցություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր