211652_close_icon
views-count11126 դիտում article-date 10:32 21-02-2017

Հրազդանում Սանամյանը գրոհի է անցել, մարդկանց ուղարկում է տնետուն, գործարարներին հիշեցնում է իր պաշտոնի զորությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Հրազդանում կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բոլորը գիտեն, որ նրա ձգտումը պատգամավոր դառնալը չէ, այլ՝ Սերժ Սարգսյանին իր բերած ձայներով զարմացնելը: Այս տարածքում Սերժ Սարգսյանի աչքին երևացողների պակաս չի զգացվում: Զորօրինակ՝ Վարդան Այվազյանը: Բայց սա մի ուրիշ երգի «մեղեդի» է: Կարևորը՝ Սանամյանը ապացուցի, թե ինչ հզոր է ինքը այս տարածքում: «Փաստի» տեղեկություններով՝ այս օրերին Սանամյանը իսկական տեռորի է ենթարկում բնակչությանը: Օգտագործում է վարչական բոլոր լծակները, բոլոր ռեսուրսները: Մարդկանց ուղարկում է տնետուն՝ «վերբովկայի»: Գործարարներին հիշեցնում է իր պաշտոնի զորությունը: Նրան այս «ծանր ու պատվավոր» գործում ոչ միայն աջակցում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, այլ Մատրոսովի նման ինքնազոհ ծառայում է Սանամյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր