211652_close_icon
views-count6051 դիտում article-date 10:22 21-02-2017

Գագիկ Բեգլարյանն անձամբ է զբաղվում եղբոր PR-ով. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, այս օրերին նախկին քաղաքապետ, ոչ հեռու անցյալում կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Չոռնին, լծված է հարազատ եղբորը պատգամավոր դարձնելու «սուրբ» գործին: Մինչ նրա եղբայրը՝ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանը, նախընտրական գործընթացներից երջանիկ անտեղյակության մեջ է, Չոռնի Գագոն զբաղված է եղբոր համար էլիտար և բարեկարգ շենքերում նախընտրական շտաբեր բացելու գործով: Նա անձամբ է պատասխանում եղբոր հեռախոսազանգերին, ավելին, պատասխանում է անգամ լրագրողների հարցերին՝ հարկ եղած դեպքում հրավիրելով իր հետ հանդիպման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր