211652_close_icon
views-count2922 դիտում article-date 10:02 21-02-2017

Տիգրան Արզաքանցյանը վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը, որ ԱԺ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում, լուրջ խնդրի առաջ է հայտնվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա չի համապատասխանում ԸՕ 80-րդ հոդվածի պահանջներին, վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, այլ գտնվել է ՌԴ-ում, նաև Եվրոպայում։ Ու հիմա մեծ է հավանականությունը, որ Արզաքանցյանին ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պարզապես չտրամադրի տեղեկանքը, եթե, իհարկե, իշխանության ամենավերին օղակի մակարդակով հակառակ հրահանգ չտրվի։ Արզաքանցյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանելով՝ շտապեց հերքել այդ լուրերը։ «Ոչ, ոչ»,- ասաց նա։ Հարցին՝ այսինքն՝ նման խնդրի չեք բախվել, ամեն ինչ նորմա՞լ է, պատգամավորի թեկնածուն նշեց. «Այո, նորմալ է»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր