211652_close_icon
views-count1948 դիտում article-date 09:49 21-02-2017

Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել ՊՆ իրավաբանական վարչության պետը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը։ Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սեդրակ Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ այդ գերատեսչության պաշտոնյա է։ Արդյոք նրա ազատման հիմքում պարզապես նախարար Վիգեն Սարգսյանի կադրային նոր քաղաքականությունն է կամ միգուցե այդ պաշտոնյան ինչ-որ չարաշահումներ կամ խնդիրնե՞ր է թույլ տվել։ Չէ՞ որ անցած ամիս «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը բացահայտում էր արել, որ «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինել է հենց Սեդրակ Սեդրակյանը և որ դրա դիմաց նա համապատասխան աշխատավարձ է ստացել։ «Ոչ, ոչ։ Պարզապես արդեն տարիքային անհամապատասխանության խնդիր կար»,– չհամաձայնեց Արծրուն Հովհաննիսյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր