211652_close_icon
views-count19678 դիտում article-date 09:41 21-02-2017

Դատարանը Արարատի մարզում հորը սպանած տղամարդուն կալանավորեց, սակայն նա բանտի փոխարեն տեղափոխվեց հոգեբուժարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության Արարատի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, 46-ամյա Մարտիկ Աղաջանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Լևոն Արազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ բավարարել է քննիչ Ա. Սաֆարյանի միջնորդությունը, և, քանի որ քննչական բաժինը տեղեկանքներ էր ներկայացրել դատարան, որ Մ. Աղաջանյանը տառապել է հոգեկան /շիզոֆրենիա/ հիվանդությամբ, որոշեց նրան տեղափոխել ոչ թե բանտ, այլ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված բաժանմունք։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/16/1059005/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, փետրվարի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Սերոբյանի և նույն վարչության Արարատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել էր նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ահարոն Սաֆարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Սպանության վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին խոհանոցային 2 դանակ, որից մեկը՝ կոտրված, և 2-ի վրա էլ առկա էին արնանման հետքեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր