211652_close_icon
views-count5144 դիտում article-date 22:06 20-02-2017

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 75.91 տոկոս

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 79 380 ընտրող կամ ընտրողների 75.91 տոկոսը: ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած ամփոփիչ ասուլիսին այս մասին հայտարարեց ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել էր 12 ընտրատարածք և 280 ընտրական տեղամասերում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի: Ներկայացնում ենք նաև Արցախի հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ընտրատարածքների:

Նմանատիպ նյութեր