211652_close_icon
views-count4213 դիտում article-date 21:31 20-02-2017

Հարություն Մերդինյան. Կցանկանայի մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին

Եվրոպայի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցանակակիր Հարություն Մերդինյանը մտադիր է շարունակել մարզական կարիերան: Այս մասին նա ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Ալբերտ Ազարյանի անվան մանկապատենական մարզադպրոցում հերթական մարզման ժամանակ. «Ինձ լավ եմ զգում: Հավաքականի հետ պատրաստվում ենք Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի գավաթին: Առջևում ինչպես միշտ ուսումնամարզական հավաքներն են և միջազգային մրցաշարերը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, աշնանը` աշխարհի: Եթե առողջությունս ու մարզավիճակս թույլ տան, շատ կցանկանայի մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հուսով եմ, Ռիոն իմ վերջին հնարավորությունը չէր »,- ընդգծել է Հարություն Մերդինյանը:

Նմանատիպ նյութեր