211652_close_icon
views-count28980 դիտում article-date 16:36 20-02-2017

Մարդաբոյ փոսերի պատճառով Կոտայքի մարզում «ճակատ-ճակատի» բախվել են «07»-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա Ալիկ Դրբոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 DT 539 համարանիշի և Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 25-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած Volkswagen մակնիշի 34 TP 799 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Դրբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Լևոն Զազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճսռը եղել է մարդաբոյ փոսերը ու այդ փոսերի պատճառով վերջին ժամանակներս նշված ճանապարհահատվածում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր