211652_close_icon
views-count3488 դիտում article-date 15:38 20-02-2017

ՀՀ գյուղնախարարությունը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միությունը հուշագիր են ստորագրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն այսօր ստորագրել են սոցիալական գործընկերության հուշագիր: Հուշագրի նպատակն է հաստատել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն մի շարք առանցքային ուղղություններով, նպաստել ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացմանը, պաշտպանել նրանց աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև աջակցել գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման և շուկաների ձևավորման խնդիրների լուծմանը: «Մեր նպատակն է այս հուշագրով ստեղծել մի հարթակ, որի միջոցով գյուղացիական տնտեսությունները կկարողանանան դիմել և ստանալ իրավաբանական աջակցություն: Հուսով եմ, այն կնպաստի գյուղացիների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը և իրավական դաշտում նրանց իրավունքների պաշտպանությանն ու խնդիրների լուծմանը », - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարն իր խոսքում ընդգծել է Ագրոարհմիության հետ հաջողված համագործակցությունը փոքր ջերմոցային տնտեսությունների ոլորտում: Հասմիկ Ջհանգիրյանն իր հերթին վտահություն է հայտնել, որ գյուղացիներին հուզող խնդիրների լուծումն առավել նպատակահարմար է իրականացնել սոցիալական գործընկերության շրջանակներում: «Մենք շատ ենք կարևորում սույն հուշագրի ստորագրումը, քանի որ կարծում ենք, որ երկու կողմերի փոխհամաձայնեցված աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն: Երկար տարիներ աշխատելով գյուղացիական ոլորտի ներկայացուցիչների հետ` մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ագրոարհմիության միջև համագործակցության անհրաժեշտությունն արդեն հասունացել էր », - հավելել է Հասմիկ Ջհանգիրյանը: Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև համատեղ խորհրդակցություններ, սեմինարներ, վերապատրաստումներ, ժողովներ՝ ուղղված ոլորտի աշխատողների շահերի ներկայացմանը և պաշտպանությանը, համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, արհմիութենական միությունների, հիմնադրամների հետ և այլն:

Նմանատիպ նյութեր