211652_close_icon
views-count4163 դիտում article-date 16:50 20-02-2017

Մալայզիայում սպանվածը Կիմ Չեն Ինի եղբայրը չէ. Հս. Կորեայի դեսպան

Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չխոլը հայտարարել է, որ չի վստահում մալազիական իշխանություններին իր երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության հետաքննության հարցում, հաղորդում է Reuters-ը։ Վերջինս հավելել է, որ սպանվածը Կիմ Չեն Նամը չէ. նրա անունը Կիմ Չխոլ է։ «Միջադեպից 7 օր է անցել, սակայն մահվան ոչ մի ապացույց դեռ ներկայացված չէ մալազիական իշխանությունների կողմից։ Մենք չենք կարող վստահել նրանց ոստիկանությանը։ Դեսպանատունը պարզել է սպանվածի ինքնությունը. նա Հյուսիսային Կորեայի քաղաքացի Կիմ Չխոլն է, ինչպես որ նշված է նրա անձնագրում»,-ասել է դեսպանը։ Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ բացառապես դեմ է սպանվածի դիահերձմանը և պահանջել էր անմիջապես վերադարձնել նրա դին, ինչը մերժել էին անել Մալայզիայի իշխանությունները։

Նմանատիպ նյութեր