211652_close_icon
views-count3757 դիտում article-date 13:41 20-02-2017

Իրանը եռօրյա զորավարժություններ է սկսել, փորձարկվում են նոր հրթիռներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի ցամաքային ուժերը նոր զորավարժություններ են անցկացնում «Փեյհամբարե Ազամ» խորագրով։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Զորավարժություններն անց են կացվում երկրի կենտրոնական մասում գտնվող անապատում։ Փորձարկվում են տարբեր տիպի ժամանակակից հրթիռային համակարգեր։ Եռօրյա զորավարժությունների ընթացքում Կորպուսի մի քանի ստորաբաժանումներ կցուցադրեն իրենց մարտական ունակությունները և տեխնիկական հնարավորությունները։ Հիեցնենք, որ փետրվարի 8-ին Իսլամական պետությունը հերթական «ցամաք-օդ» դասին պատկանող Mershad փոքր տարածության հրթիռն էր արձակել, որն ընկել էր մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր