211652_close_icon
views-count1540 դիտում article-date 15:07 20-02-2017

Պենտագոնի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հավանություններ չունի իրաքյան նավթի հանդեպ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը Բաղդադում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում իրաքյան նավթը, հաղորդում է Associated Press-ը։ Հայտարարությունը Պենտագոնի ղեկավարն արել է այն բանից հետո, երբ իրաքյան իշխանությունները սկսեցին կասկած ու մտահոգություն արտահայտել դրա վերաբերյալ։ «Մենք Իրաք չենք եկել, որպեսզի բռնազավթենք ինչ-որ մեկին պատկանող նավթը»,-ասել է նա իրեն ուղեկցող լրագրողներին։ Սպասվում է, որ Մեթթիսը իրաքյան ղեկավարության հետ կքնարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի թեման։ Սա Պենտագոնի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Իրաք։ Իսկ նախօրեին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել էր ԻՊ-ի դեմ նոր օպերացիա սկսելու մասին։

Նմանատիպ նյութեր