211652_close_icon
views-count2301 դիտում article-date 12:05 20-02-2017

Սահմանադրությունն ավելի կամրապնդի մեր երկրի անվտանգության ապահովմանն ուղղված կառուցակարգերը. Աշոտ Ղուլյան

Սահմանադրությունը շատ համապարփակ փաստաթուղթ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում անցկացվող Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելուց առաջ լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նա ընդգծեց, որ Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է և կբարձրացնի Արցախի պատրաստվածությունը ինչպես ներքին իմաստով, այնպես էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով: «Կարծում եմ՝ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեն է։ Ես վստահ եմ, որ Սահմանադրությունն ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետությանը»,- նշել է Ա. Ղուլյանը: Իսկ Ադրբեջանի այն հայտարարության վերաբերյալ, թե ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվելու միջազգային կառույցների կողմից, ԱԺ նախագահը նշել է. «Դա հարևան պետության խնդիրն է, և, կարծում եմ, որ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան շատ ավելի լավ կլինի»։ Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով կորոշվի կառավարման նախագահական համակարգին անցնելու հարցը։ Ժամը 08։00-ին 11 ընտրատարածքներում բացվել են 280 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20։00-ին։ 1 տեղամաս բացվել է Երևանում՝ ԼՂՀ քաղաքացիների համար։ Ընտրությանը կմասնակցեն ավելի քան 30 երկրներից ժամանած 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ և 8 տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր