211652_close_icon
views-count98667 դիտում article-date 10:17 20-02-2017

Օձուն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ տան միակ, մինուճար 19-ամյա զինվորի հոգեհանգիստը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 19-ին, Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ 19-ամյա զինվոր՝ Լեռնիկ Օսյանի հոգեհանգիստը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին ներկա էին Լոռու մարզպետարանի, Օձունի գյուղապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի սպաներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ․ Շամշյանը, փետրվարի 18-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասի տարածքում հայտնաբերվել է տան միակ, մինուճար տղայի՝ 19-ամյա Լեռնիկ Օսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Մահվան հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր