211652_close_icon
views-count7081 դիտում article-date 09:56 20-02-2017

Զարուհի Փոստանջյանը հեռացավ «Ժառանգություն» կուսակցությունից

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միեւնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը եւ միասին անցած ճանապարհը: Հարգանոք` Զարուհի Փոստանջյան»:

Նմանատիպ նյութեր