211652_close_icon
views-count5230 դիտում article-date 09:22 20-02-2017

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն, որին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի։ Քվեարկության արդյունքներով կորոշվի կառավարման նախագահական համակարգին անցնելու հարցը։ Ժամը 08։00-ին 11 ընտրատարածքներում բացվել են 280 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 20։00-ին։ 1 տեղամաս բացվել է Երևանում՝ ԼՂՀ քաղաքացիների համար։ Ընտրությանը կմասնակցեն ավելի քան 30 երկրներից ժամանած 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ և 8 տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որին կողմ է քվեարկել 20, դեմ՝ 7 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Նմանատիպ նյութեր