211652_close_icon
views-count8306 դիտում article-date 22:13 19-02-2017

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչում արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին և կամային հաղթանակ տարավ «Բլեքբերնի» նկատմամբ: Դաշտի տերերը 12-րդ րոպեին առաջինը բացեցին խաղի հաշիվը: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հրաշալի [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/19/1059299/]փոխանցումից [/url]հետո Մարկուս Ռեշֆորդը խփեց պատասխան գոլը: 2-րդ խաղակեսում վճռորոշ եղան Ժոզե Մոուրինյոյի փոխարինումները. անհաջող հանդիպում անցկացրած Մարսյալի և Լինգարդի փոխարեն խաղադաշտ մտան Պոլ Պոգբան և Զլաթան Իբրահիմովիչը: Հենց նրանց շնորհիվ էլ «Մանչեսթեր Յունայթեդը» հաշվի մեջ առաջ անցավ. Պոգբայի հաշվենկատ փոխանցումից հետո շվեդ հարձակվողը խփեց հաղթական գնդակը` 2:1: «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ: [b]Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ [/b] «Բլեքբերն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2 Գրեմ, 12 – Ռեշֆորդ, 27, Իբրահիմովիչ, 75
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր