211652_close_icon
views-count5952 դիտում article-date 23:05 19-02-2017

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը․ Պատմության այս օրը

197 թ. – տեղի ունեցավ Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիոս Սևերոսի միջև: 1878 թ. – կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում: 1905 թ. – սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը: 1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը: 1928 թ. – մահացել է Թովմաս Նազարբեկյանը, հայ նշանավոր ռազմական գործիչ, գեներալ (ծն. 1855 թ.): 1951 թ. – մահացել է Անդրե Ժիդը, ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1869 թ.): 1953 թ. – ծնվել է Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, Արգենտինայի ներկայիս նախագահ: 1986 թ. – տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը: 2004 թ. – Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Նմանատիպ նյութեր