211652_close_icon
views-count18517 դիտում article-date 14:48 19-02-2017

Երևանում փրկարարներն ու ոստիկանները բացելով տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել են 84-ամյա տատնիրոջ դին

Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 6-րդ շենքի բնակիչը տևական ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 9 հրշեջ-փրկարարկան ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները ընթերականների ներկայությամբ բացել են տան դուռը, որտեղ ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 84-ամյա Եվգենյա Գրիգորյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կինը հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր