211652_close_icon
views-count42882 դիտում article-date 00:11 19-02-2017

Մայոր Արթուր Աշոտի Ղուլյանը ներկայացնում է իր զորամասի օրինակելի զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

25 տարի առաջ, մեր մեծ եղբայրների ու հայրերի արյուն-քրտինքով ձեռք բերված հայրենիքն ու անկախությունը, բանակաշինության շնորհիվ ամրացավ, հաստատվեց և բազմամյա աշխատանքի շնորհիվ փոխանցվեց մերօրյա զինվորներին ու կադրային սպաներին: Ո՞վ ավելի լավ գիտի այդ ամենի արժեքը, եթե ոչ Արցախի հերոսի որդի, մայոր Արթուր Աշոտի Ղուլյանը: Այսօր արդեն 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից մեր առյուծ ու արծիվ տղերքի զինծառայության ժամկետն է մոտենում իր ավարտին և նրանցից շատերը նույնպես կլքեն բանակի շարքերը: Սակայն նրանցից շատերը դեռ ասելիք և անելիք ունեն: Ստեփանակերտի տարածաշրջանի զորամասերից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ղուլյանը [color=#CC0000]Shamshyan.com[/color]-ի առաջարկով, մեզ է ներկայացրել իր զորամասի օրինակելի զինվորներից մի քանիսին: [color=#CC0000]Shamshyan.com[/color]-ը, շուտով, տեսանյութերի տեսքով իր այցելուներին կներկայացնի նաև նրանց բարեմաղթանքները, հիշողություններն ու եղբայրական խորհուրդները, կրտեսր ընկերներին ու բանակ զորակոչվել պատրաստվող պատանիներին: Լուսնկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր